Ալիևը խոստովանել է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում չկա

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին՝ շեշտելով, որ այդ նախագիծը կյանքի կկոչվի ցանկացած դեպքում:
«Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի համար ոչ միայն տնտեսական և տրանսպորտային, այլև ռազմավարական նախագիծ է։ Մենք ամբողջապես համոզված ենք, որ այս նախագծի իրականացումը մեր բնական իրավունքն է»,- ասել է նա:
Բաքվի բռնապետը խոստովանել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չկա։ Այն ինքն է շրջանառել։ Միաժամանակ նշել է, որ համաձայնագրում հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, և այն պետք է ապահովի Հայաստանը։
«Հիմա Հայաստանը ցանկանում է սրանից խուսափել, փաստացի երկու տարուց ավելի է՝ չի կատարում իր պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Այսինքն՝ մեզ համար սա ռազմավարական նախագիծ է»,- շեշտել է Ալիևը։
Կարծիքներ