Աֆղանստանի մզկիթում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Աֆղանստանի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, վիրավորվել՝ 17-ը, հայտնում է TOLO news-ը։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է ավելանալ։ Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, Նանգարհար նահանգի Սփինգհար շրջանում։ Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ահաբեկչություն էր տեղի ունեցել Կանդահար քաղաքի շիական Իմամ Բարգա մզկիթում։ Զոհվել էր առնվազն 62 մարդ, 70-ը վիրավորվել։
Կարծիքներ