Ալեն Սիմոնյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8-ին հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի։ Այդ մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։
Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օր ժամկետով և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից: 08․11․2025.-ին ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ hրապարակումներ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ hրապարակումներն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:
ԱԺ նախագահը նաև պահանջում է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:


Կարծիքներ