Օբաման հետաքրքրվել է այլմոլորակայինների գոյությամբ, երբ առաջին անգամ մտել է Սպիտակ տուն

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հետաքրքրվել է այլմոլորակայինների գոյությամբ, երբ առաջին անգամ մտել է Սպիտակ տուն:
«Իրականում, երբ ես եկել եմ գրասենյակ, ես հարցրել եմ. «Կա՞ արդյոք ինչ-որ լաբորատորիա, որտեղ մենք պահում են այլմոլորակայինների նմուշներ եւ տիեզերական նավեր»,-ասել է Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Նրանք անցկացրել են փոքր հետազոտություն, եւ պատասխանը բացասական էր»,-ասել է Օբաման՝ ժպիտը դեմքին՝ պատասխանելով հարցին, թե ունի՞ արդյոք նա «տեսություն» չբացահայտված օդային երեւույթների (UAP) եւ չբացահայտված թռչոք օբյեկտների մասին (ՉԹՕ):
«Երբ խոսքը վերաբերում է այլմոլորակայիններին, կան որոշ բաներ, որոնց մասին ես պարզապես չեմ կարող պատմել ձեզ եթերում»,-կատակել է ԱՄՆ 44-րդ նախագահը:
Կարծիքներ