Նիկոլ Փաշինյանը բարկացավ Տիգրան Ուրիխանյանի վրա. տեսանյութ
ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հարգելի վարչապետ բա չեք իմացել Top 10 of the ministers Պաշտպանության նախարարն ինձ ու Ձեզ դատի է տվել, ինչի՞ համար»,-ասաց պատգամավորը, ում խոսքն ընդհատեց վարչապետը՝ տեղից ասելով. «Top 0 պատգամավոր էդ ի՞նչ խոսալու ձև է, իսկ երբ պատգամավորն ասաց, որ թույլ տան միտքը ավարտի՝ վարչապետը հակադարձեց.« ի՞նչ միտք ունես, որ ավարտես»։ Այդուհանդերձ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ 1.9 միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվել արտահայտության համար հայցադիմում է ստացել, որով պահանջվում է հերքել այդ արտահայտությունը. «Հիմնադրամ չի փոխանցվել 1.9 մլրդ դրամի հասնող գումար արտահայտությունը կարդացել եմ պարոն վարչապետ Ձեր կողմից ինձ փոխանցված գրության մեջ։ Դուք տեղյա՞կ եք սրա մասին»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, եթե հույս ունեն, որ պետք է բոլոր կատարողական վարույթների մասին անգիր իմանան, որպեսզի ամբողջ նկարագիրը ներկայացնեն, ապա նման իրավիճակ չի կարող լինել։ Նշենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին դատի է տվել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասաների հատուցման» հիմնադրամը՝ պատգամավորին պարտավորեցնելով զրպարտություն համարվող արտահայտությունը հրապարակայնորեն հերքել։ Հայցադիմումը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Լիզա Գրիգորյանին։
Կարծիքներ