Ռուսաստանում դարձյալ աճում է կորոնավիրուսի դեպքերի թիվը

Ռուսաստանում դարձյալ աճում է կորոնավիրուսի դեպքերի թիվը

Ռուսաստանում դարձյալ ավելացել է կորոնավիրուսի դեպքերի թիվը: Անցած օրվա ընթացքում այստեղ հայտնաբերվել է COVID-19-ի 9 694 նոր դեպք, ինչն ամենամեծ ցուցանիշն է մարտի 19-ից ի վեր: Դեպքերի 1/3-ից ավելին գրանցվել է Մոսկվայում: Մեկ օրում Ռուսաստանում մահացել է 355 հիվանդ: 

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 5 միլիոնից ավելի դեպք է գրանցվել: Մահերի թիվը գերազանցել է 121 հազարը: Հիվանդության տարածման աղյուսակում Ռուսաստանը 6-րդն է: Մինևնույն ժամանակ ռուսական աղբյուրները հայտնում են, որ դեղերի եվրոպական գործակալությունը չպետք է ձգձգի պատվաստանյութի սերտիֆիկացման գործընթացը գաղափարական պատճառներից ելնելով: Մասնավորապես գործընթացը արագացնելու առաջարկ է արել Գերմանիայի Բավարիա երկրամասը,
Բավարիան ակնկալում է Sputnik V-ի 2.5 միլիոն դոզա ստանալ գրանցվելուց հետո, ինչը, հավանաբար, տեղի կունենա սեպտեմբերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում