Լիվերպուլը հաղթեց մերսիսայդյան դերբիում, մյուս առաջատարները ևս հաղթանակներ տարան

Լիվերպուլը հաղթեց մերսիսայդյան դերբիում, մյուս առաջատարները ևս հաղթանակներ տարան

ԱՊԼ 14-րդ տուրում ընթացիկ առաջնության առաջատար «Չելսին» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց Ուոթֆորդին: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մոունտն ու Զիեշը:

Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի» 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»: «Քաղաքայինների» կազմում գոլ խփեցին Դիասն ու Սիլվան:

«Լիվերպուլը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: «Լիվերպուլի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հենդերսոնն ու Ժոտան:

Այս խաղերից հետո «Չելսին» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» ունի 32, «Լիվերպուլը»՝ 31 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում