ԱՄՆ-ը 200 միլիոն դոլար է ներդնելու ԱՀԿ բյուջե

ԱՄՆ-ը 200 միլիոն դոլար է ներդնելու ԱՀԿ բյուջե

Մինչև փետրվարի վերջ ԱՄՆ-ը 200 միլիոն դոլար է ներդնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ գրում է TASS-ը:

«ԱՄՆ-ը մտադիր է մինչև ամսվա վերջ ԱՀԿ-ին վճարել շուրջ 200 միլիոն դոլար՝ իր ֆինանսական պարտավորությունների շրջանակներում»,- ասել է Բլինկենը:

Քարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է գործընկերների հետ աշխատել ԱՀԿ-ն բարեփոխելու համար, ինչպես նաև աջակցել առողջապահության համաշխարհային օրակարգին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում