Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել են BMW-ն ու Niva-ն. վերջինս տապալել է էլեկտրասյունը

Նոյեմբերի 3-ին հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի Սիլիկյան թաղամասի տարածքում: Ժամը 20:20-ի սահմաններում բախվել են Արմեն Մարտիրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արթուր Էլոյանի վարած BMW M3 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհի էլեկտրասյունը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել Niva-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ