Վրաստանից ամենաշատ մանդարինն արտահանվել է Ռուսատան

Վրաստանից ամենաշատ մանդարինն արտահանվել է Ռուսատան

Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 15 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 7,4 մլն ԱՄՆ դոլար։Aliq Media-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ մանդարինի արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 73%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74%-ով։

2021 թվականին ամենաշատն արտահանվել է Ռուսաստան, այն կազմում է  9 797 տոննա․ հաջորդ երկիրը Հայաստանն է՝ 3 089 տոննա արտահանումով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում