Ջրասուզակը հայտնվել է կետի բերանում և ողջ մնացել

Ջրասուզակը հայտնվել է կետի բերանում և ողջ մնացել

Կետը կուլ է տվել ամերիկացի ջրասուզակին, բայց նա ողջ է մնացել: Իր արկածների մասին պատմել է ինքը՝ ջրասուզակը, Cape Cod Times թերթին:

Հունիսի 11-ի առավոտյան Ատլանտյան օվկիանոսի ափամերձ հատվածում նա զբաղված էր ձկնորսությամբ:

«Հանկարծ ես զգացի ուժեղ հրում, իսկ հետո լրիվ մթնեց: Ես զգում էի, որ շարժվում եմ, և կետը սեղմում էր ինձ բերանի մկաններով», – ասել է Փակարդը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Սկզբում Փաքարդը կարծել է, թե իր վրա շնաձուկ է հարձակվել, բայց երբ նկատել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել, իսկ անհայտ արարածի բերանում ատամներ չկան, ջրասուզակը հասկացել է, որ ինքը կետի հետ գործ ունի:

«Ես ամբողջովին ներսում էի: Բոլորովին մութ էր: Մտածեցի, որ ոչ մի հնարավորություն չկա դուրս գալու: Վերջ, ես մեռած եմ », – պատմել է տղամարդը:

Հետո ջրասուզակը սկսել է ակտիվորեն շարժվել: Կետը ցատկել է ջրի մակերեսին, ցնցել գլուխը և ազատ արձակել նրան: Կետի ներսում տղամարդը մնացել է մոտ կես րոպե:

Փաքարդի ընկերը նրան նկատել է ջրի մակերեսին և օգնության հասել: Ջրասուզակը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները, չգտնելով կյանքին սպառնացող վնասվածքներ, մի քանի ժամ անց նրան դուրս են գրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում