Հերթական ապատեղեկատվությունը Yerkir.am-ից. պարզաբանում ենք հատուկ ուշ հասկացողների համար. FreeNews am

Հերթական ապատեղեկատվությունը Yerkir.am-ից. պարզաբանում ենք հատուկ ուշ հասկացողների համար. FreeNews am

Հասկանալի է, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկին, նախկին իշխանություններին պատկանող բազմաթիվ  ԶԼՄ-ներ՝ կիսագրագետ, մի քանի  դիտում  և  լայք  հավաքելու մոլուցքով տառապող  ու  գումարի դիմաց  ամեն ինչի պատրաստ, չեն խորշելու անգամ ամենակեղտոտ և բացահայտ կեղծիք տարածելուն միտված պատվերների կատարումից՝ իրենց տերերին գոհացնելու և հանրության աչքին թոզ փչելով՝ օբյեկտիվ լրատվամիջոցի իմիտացիա ստեղծելու համար։

Օրինակները բազմաթիվ են, դիցուք՝ այսօր այսպես կոչված Yerkir.am լրատվաաղբում  FreeNews-ի մասին հրապարակված հոդվածն այն մասին, թե իբրև FreeNews լրատվական  կայքը պատկանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տիկնոջը՝ Մարիամ Մարգարյանին և որ  հեռահաղորդակցության արտոնագրերի մրցույթում Երևան քաղաքում հեռարձակվելու իրավունքը շահելու համար իշխանությունները վարչական ռեսուրս են գործադրել։ Ավելին, ըստ սույն հոդվածագրի մտքի փայլատակումների, Ալեն Սիմոնյանը կայքը վաճառել է Արա Աբրահամյանին՝  վաճառքի շահույթը նախընտրական ծախսերին տրամադրելու համար։

 Պրոֆեսիոնալիզմից և առավել ևս գործընկերային սոլիդարությունից կիլոմետրերով հեռու կանգնած, տարիներ շարունակ Դաշնակցության շահերն  որպես ԶԼՄ սպասարկող Yerkir Media-ի, նրա դուստր համարվող Yerkir.am-ի և նրանց մտքի գոհարներն արտատպած նմանօրինակ ագրեգատ կայքերի խմբագրակազմին խորհուրդ կտանք այսուհետ փորձել  չտրվել  գործընկերների վրա պատվեր կատարելու գայթակղությանը և  ինչպես իրենք են ասում՝ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկություններ» հրապարակելուց առաջ պահպանել լրագրության գոնե տարրական կանոնները, այն է՝ բաց և հրապարակային աղբյուրներից օգտվելով մատուցել ճիշտ ինֆորմացիա կայքի սեփականատիրոջ մասին կամ գոնե վերջինիս զանգահահարելով՝ իրենց հետաքրքրող մի քանի հարց ուղղել։

Բայց,  ինչպես տեսնում ենք օդից նյութ բռնելն  ու  ցանկալին իրականության տեղ մատուցելն այսօր, ցավոք, լրատվական ոլորտում դարձել է առօրյա գործելաոճ։

Գուցե  չանդրադառնայինք  իրենց լրատվամիջոց հորջորջող, բայց իրականում մանիպուլյացիայով ու ապատեղեկատվության տարածմամբ զբաղվող կայքերի գործունեությանը,  եթե հոդվածում գրվածի գեթ մեկ նախադասություն համապատասխաներ իրականությանը կամ գոնե մոտ լիներ դրան։ Թերևս, լրագրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին են դասախոսներն առաջնահերթ սովորեցնում հետյալ պարզ կանոնը՝ լրագրության հիմքը փաստն է, այլ ոչ թե երևակայությունը կամ ցանկալին իրականության տեղ առաջ բրդելը։

Եվ վերջում՝ ի գիտություն և ի հեճուկս  բոլոր կիսագրագետ ու չկայացած լրատվականների, որոնք  մեզ առնչվող ինֆորմացիան առանց մեզ հետ ճշտելու  հրապարակում են այն, Free News-ը հունիսի սկզբից լինելու է եթերում՝ անկախ ձեր բամբասանքներից ու լրատվական դաշտում ինքնահաստատվելու  բարդույթից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում