Լիբանան-Իսրայել սահմանային վեճը կարող է կարգավորվել օգոստոսի վերջին

Լիբանանի և Իսրայելի միջև ծովում նավթի և գազի հանքավայրերի սեփականության շուրջ սահմանային վեճի կարգավորումը կարող է հասնել օգոստոսի վերջին։ Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը , կիրակի օրը Բեյրութում հանդես է եկել ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոքսթինը, ով միջնորդում է ծովային սահմանի սահմանազատման բանակցություններում։
«Երկու կողմերի կառուցողական վերաբերմունքը թույլ է տալիս հույս ունենալ սահմանային խնդրի շուտափույթ լուծման վրա, որը կարելի է գտնել մինչև ամառվա վերջ»,- ասաց նա։
Երկուշաբթի օրը Հոքթին Բաաբդա պալատում կհանդիպի հանրապետության նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ։ Ակնկալվում է, որ դրա արդյունքում կհայտարարվի անուղղակի լիբանանյան-իսրայելական բանակցությունների վերսկսման մասին Նաքուրայում, որտեղ գտնվում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կենտրոնակայանը։
Կարծիքներ