Անակնկալ այց սուպերմարկետներ. խախտումներ են հայտնաբերվել Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում

Անակնկալ այց սուպերմարկետներ. խախտումներ են հայտնաբերվել Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչներն ուրբաթ օրը երեկոյան՝ 08․10․2021թ, շարունակել են Covid19-ի տարածման կանխարգելմանն ուղղված անակնկալ ստուգայցերը Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Եվս երկու սուպերմարկետում նկատվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում