ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի ափերի մոտ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի ափերի մոտ երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Երեքշաբթի Օրեգոն նահանգի ափերի մոտ 24 ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նյուպորտ քաղաքից 434 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է 10,3 հազար մարդ։ 

Ցունամիի նախազգուշացման ԱՄՆ ազգային կենտրոնը չի հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին։

Ավելի վաղ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ այդ տարածքում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում