Ճապոնիայում հրդեհ է բռնկվել ժամանցային նավի վրա

Ճապոնիայում հրդեհ է բռնկվել ժամանցային նավի վրա

Երկուշաբթի Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի մոտ հրդեհ է բռնկվել մասնավոր ժամանցային նավի վրա։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ հրդեհից հետո նավի յոթ ուղեւոր՝ փրկարար բաճկոններ հագած, ծովն են ցատկել։ Ավելի ուշ նրանց անվտանգ տարհանել է առափնյա պահպանությունը: Միջադեպի հանգամանքները ներկայումս պարզվում են։ Դատելով Ճապոնիայի հանրային հեռուստատեսության կադրերից՝ նավը գրեթե ամբողջությամբ այրվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում