Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ

 Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ

Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ստացել Է «դելտա պլյուս» անվանումը: Այդ մասին հաղորդել Է The Hindustan Times-ը:

Ընդհանուր առմամբ շտամի նոր տարբերակով վարակման 20 դեպք Է հայտնաբերվել Մահարաշտրայի նահանգի չորս շրջաններում՝ Սինդհուդուրգում, Ռաթնագիրիում, Փալգարում եւ Ջալգաոնում: Նմուշներն ուղարկվել են գենոմի հաջորդակարգման՝ մուտացիայի ենթարկված վիրուսի համաճարակաբանական բնութագրերն ուսումնասիրելու նպատակով:

Նահանգի առողջապահության նախարար Ռաջես Տոպեն, թեեւ հաստատել Է CSIR-IGIB-ից (Գենոմիկայի եւ ինտեգրատիվ կենսաբաանության ինստիտուտ) գենոմի հաջորդակարգման վերաբերյալ հաշվետվության ստացումը, հրաժարվել Է այդ հարցը քննարկել մինչեւ հունիսի 21-ը:

«CSIR-IGIB-ը պատրաստել Է նմուշների վրա հիմնված հաշվետվություն, որոնք հավաքվել Էին նահանգի բոլոր շրջաններում կորոնավիրուսով վարակված հիվանդներից… Զեկույցի բովանդակությունը կքննարկվի նիստում, որը կկայանա հունիսի 21-ին, եւ կարվեն եզրակացություններ…»,-ասել Է նա:

Մարտի վերջին Հնդկաստանում հայտնաբերել են կրկնակի մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի նոր տարատեսակ, որը նաեւ հայտնի Է որպես B.1.617: Այդ տարբերակն ավելի վարակիչ Է, քան «սովորական» SARS-CoV-2 կորոնավիրուսը, որը Չինաստանի Ուհանի նահանգում հայտնաբերվել Է անցյալ տարվա սկզբին: Մինչ այդ հայտնի Էր դարձել կորոնավիրուսի «բրիտանական» եւ «բրազիլական» տարբերակների մասին, որոնք նույնպես «ուհանյան» COVID-19-ից տարբերվում են բարձր վարակելիությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում