Լավ մարզիչ է գալիս Անգլիա` ցավոք Մանչեսթեր Յունայթեդ․ Կլոպ

Լավ մարզիչ է գալիս Անգլիա` ցավոք Մանչեսթեր Յունայթեդ․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մոտ օրերս Ռալֆ Ռանգնիկի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշաակվելու մասին: Այս մասին գրում է ArmSport-ը։

«Լավ մարզիչ է գալիս Անգլիա` ցավոք «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա փորձառու մարզիչ է: Կարողացել է 0-ից ստեղծել «Հոֆենհայմը» և «ՌԲ Լեյպցիգը»: «Յունայթեդը» Ռալֆի շնորհիվ կլինի ավելի հավաքված թիմ խաղադաշտում, սա այնքան էլ լավ նորություն չէ մյուս ակումբների համար:

Ոչ բոլոր մարզիչներին է ժամանակ հարկավոր, թիմին հարմարվելու համար: Ռանգնիկը գիտի, որ չունի այդ ժամանակը:

Նա իրապես լավ մարդ է և հիանալի մարզիչ: Եթե այս լուրը հաստատվի, ես նրան բարի գալուստ կմաղթեմ», գերմանացի մարզչի խոսքերն է հայտնում Sky Sports News-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում