Հնդկաստանի վարչապետը վստահություն է հայտնել Անկարայի և Նյու Դելիի միջև հարաբերությունների զարգացման հարցում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկուշաբթի օրը շնորհավորել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Նյու Դելիի և Անկարայի հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
«Շնորհավորում եմ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկկողմ կապերը և գլոբալ խնդիրների շուրջ համագործակցությունը կշարունակեն զարգանալ»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Կարծիքներ