ՄՅՈՒ-ն կամային հաղթանակ տարավ Արսենալի նկատմամբ

ՄՅՈՒ-ն կամային հաղթանակ տարավ Արսենալի նկատմամբ

ԱՊԼ 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կամային հաղթանակի հասավ «Արսենալի» նկատմամբ։

13-րդ րոպեին Սմիթ Ռովը բացեց հաշիվը: Մինչև ընդմիջման գնալը Բրունո Ֆերնանդեշը խփեց պատասխան գոլը: 52-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց տանտերերին, իսկ երկու րոպե անց Օդեգաարդը հաշիվը դարձրեց 2:2:  70-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն անվրեպ իրացնելով 11 մետրանոցը՝ առաջ մղեց իր թիմին:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով 7-րդն է:

«Արսենալը» 5-րդն է 23 միավորով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում