Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանին
Ձերբակալվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել:


Կարծիքներ