Ես կարող եմ մարզել ցանկացած վայրում․ Մոուրինյու

Ես կարող եմ մարզել ցանկացած վայրում․ Մոուրինյու

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է մարզչական աշխատանքի վերադառնալու ցանկության մասին։ Գրում է Armsport.am-ը։

«Զրո տեղեկատվություն։ Ես ակումբ չունեմ, ես ազատ եմ, բայց ես ուզում եմ աշխատել, ուզում եմ աշխատել ամռանը։

Երբեք մի ասա երբեք: Իմ կյանքը ֆուտբոլն է։ Ես կարող եմ մարզել ցանկացած վայրում, և ոչ մի խնդիր չունեմ»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել Goal.com-ը։

2024 թվականի հունվարին Մոուրինյուն հեռացվել էր «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ թիմի անբավարար արդյունքների պատճառով։

Նախկինում նա գլխավորել է «Բենֆիկան», «Բարսելոնան», «Ռեալը», «Ռոման» և այլ թոփ ակումբներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում