Անօդաչուն գրոհել է Բաղդադի օդանավակայանի մերձակայքի ռազմակայանի վրա

Անօդաչուն գրոհել է Բաղդադի օդանավակայանի մերձակայքի ռազմակայանի վրա

 Պայթանյութով անօդաչուն հունիսի 14-ի առավոտյան հարված Է հասցրել Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ռազմակայանին, որն օգտագործում են Իրաքում տեղաբաշխված ամերիկյան ուժերը:  Այդ մասին հայտնել Է Իրաքի նորությունների Shafaq news պորտալը:

Պորտալի տեղեկատվությամբ՝ կառավարվող դրոնի միջոցով ռազմակայանի տարածք Է նետվել մի քանի պայթող արկ: Գրոհի հետեւանքով տուժածներ չկան, ռազմական օբյեկտին նյութական վնաս չի հասցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում