Հունաստանը որպես այլընտրանք. «Հայաստանի Հանրապետություն»

Հունաստանը որպես այլընտրանք. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շարունակական վատթարացման, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերություններում առաջընթացի բացակայության պայմաններում, Միացյալ Նահանգները ձգտում է ուժեղացնել իր ներկայությունը Հունաստանում: Ամերիկացիներն իրենց ուժերը արդեն տեղակայել են Կրետեի Սուդա ծոցում գտնվող ծովային ռազմակայանում, ինչպես նաեւ Հյուսիսային Հունաստանի Ալեքսանդրուպոլի նավահանգստում, Լարիսայի եւ Ստեֆանովիկեյի ավիաբազաներում: Հունական «Kathimerini» թերթի փոխանցմամբ, նախատեսվում է ավելացնել եւս չորս հենակետ, որոնց տեղակայման ընտրության համար Հունաստանի պաշտպանության նախարարությունը տրամադրել է 22 վայրի ցուցակ։

Այս զարգացումներին զուգահեռ Թուրքիան փորձում է իր կայուն տեղը նվաճել պաշտպանական արդյունաբերության առաջատարների ցանկում: Նրա թիրախում առաջին հերթին հենց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի երկրներն են, ինչը լրացուցիչ լծակների հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար։ Նախօրեին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով գտնվում էր Անկարայում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Bayraktar» ԱԹՍ-ներ գնելու մասով։ Էրդողանը համատեղ ասուլիսի ժամանակ չի թաքցրել իր գոհունակությունը՝ նշելով, որ «իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է արտահանելու ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ երկիր...»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում