Հենրիխ Մխիթարյան. Դժվար տարի էր բոլորիս համար, սակայն փորձեցինք անել առավելագույնը (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյան. Դժվար տարի էր բոլորիս համար, սակայն փորձեցինք անել առավելագույնը (ֆոտո)

«Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի խաղում (2:2) գոլի հեղինակ դառնալուց հետո ամփոփել է ավարտված մրցաշրջանը:

«Դժվար տարի էր բոլորիս համար, բայց մենք փորձեցինք անել առավելագույնը։ Ցանկանում եմ հաջորդ տարիներին «Ռոմային» տեսնել հնարավորինս բարձր դիրքերում, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան: Շնորհակալություն Էդին Ջեկոյին երրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում կատարելու համար»,- Ինստագրամում գրել է 32-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:

«Ռոման» 62 միավորով գրավեց 7-րդ տեղը և նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիր: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում