Զինծառայող Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է, մահացածների ցանկից անունը հանվել է. ՊՆ

Զինծառայող Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է, մահացածների ցանկից անունը հանվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը:

ՊՆ-ն հայտնել էր 4 զոհի մասին, որոնց թվում էր նաև Նարեկ Կարենի Պողոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում