Ռուբեն Հայրապետյանը հաղթեց դատը

Ռուբեն Հայրապետյանը հաղթեց դատը

ՀՊՏՀ նախկին ռեկտոր, տեւական ժամանակ է սկանդալային իրավիճակում հայտնված Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ ի վերջո հաղթել է դատը.

1. Ատենախոսությանս գործով դատը հաղթեցի, անհեթեթ եզրակացությունը ոչնչացվեց՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով:

2. ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթը հայցիս հիման վրա կասեցվեց՝ դատարանի արգելանքով:

Մեղավորների պատժվելու և այլ մանրամասների մասին՝ մամուլի ասուլիսին, որը հետաձգել եմ բոլորիս համար ամենակարևոր պատճառով. այս պահին միայն և միայն՝

փա՜ռք Հայոց բանակին և մեր հերոս զինվորներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում