Կանադայում հրդեհը քաղաք է ոչնչացրել

Կանադայում հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգում գտնվող Լիտոն քաղաքի մեծ մասը։ Մինչ այդ բնակավարում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ 49․6C։ Այս մասին գրում է Reuters-ը։
Բնակավայրում շինությունների 90 տոկոսն այրվել է։ Կրակի արագ տարածման պատճառով բնակիչներին տարհանելու համար ընդամենը 15 րոպե ժամանակ է եղել։ Շատերի ճակատագիրն անհայտ է։
Կարծիքներ