ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել ՀԱՄԱՍ-ի դաժանության պատճառով Պաղեստինի ամբողջ ժողովրդին պատժելուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել ՀԱՄԱՍ-ի դաժանության պատճառով Պաղեստինի ամբողջ ժողովրդին պատժելուն

ՀԱՄԱՍ-ի դրսևորած դաժանությունը հիմք չէ Պաղեստինի ամբողջ ժողովրդին պատժելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Մոտ 1200 մարդու սպանության, հազարավոր մարդկանց վիրավորելուն և հարյուրավոր մարդկանց պատանդ վերցնելուն արդարացում չկա։ Մոտ 130 պատանդներ դեռ գերության մեջ են, և ես կոչ եմ անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրանց։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի իրականացրած դաժանությունը չի կարող արդարացում լինել պաղեստինյան ժողովրդի կոլեկտիվ պատժի համար»,- ասել է Գուտերեշը։