Այսօր Էջմիածին քաղաքի ավագանին հաստատել է 750 մլն դրամի, շուրջ 1հա մակերեսով ասֆալտապատում կատարելու նախագիծ

Այսօր Էջմիածին քաղաքի ավագանին հաստատել է 750 մլն դրամի, շուրջ 1հա մակերեսով ասֆալտապատում կատարելու նախագիծ

Հարգելի´ քաղաքացիներ,

Այսօր Էջմիածին քաղաքի ավագանին հաստատել է 750 մլն դրամի, շուրջ 1հա (հեկտար) մակերեսով ասֆալտապատում կատարելու նախագիծ:

Հաստատված նախագծով ասֆալտապատվող հատվածներն ընդգրկում են՝

Հունան Ավետիսյան,

Թորոս Ռոսլին (նախկին՝ Լիսիցյան),

Գրիգոր Նարեկացի,

Վարդան Մամիկոնյան (հատված),

Կոմիտաս փողոց (2 հատված),

Թորամանյան,

Ֆրանց Վերֆել (նախկին Շոլոխով),

Այվազովսկի,

Ա. Մանուկյան 1-ին թաղամասի թվով 3 փողոցները (այդ թվում՝ այգուն հարող փողոցները),

Վիկտոր Համբարձումյան (նախկին Լոմոնոսով) 1-ին փակուղին,

թիվ 2 երաժշտական դպրոցի հետնամասի ճանապարհը,

Ս. Մովսես Խորենացի 0,2, 4, 22, 24, 26 շենքերի բակերը,

Լեոնիդ Ազգալդյան (նախկին Վռամ Կոստանյան) թիվ 3 եւ 5 շենքերի բակերը,

Սբ. Գրիգոր Լուսավորիչ (նախկին Կամո) թիվ 2, 2Ա, եւ 4 շենքերի բակերը,

Շահումյան 69, 71, եւ 73,

Սբ. Մ. Մաշտոց թիվ 8Ա, 8Բ, 8Գ եւ 8Վ,

Արագածի զանգված թիվ 16 շենքի բակը,

Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը,

Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը,

Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը,

Եկմալյան փողոցը,

Արագածի 2-րդ զանգվածի փողոցներ,

Տերյան 1-ին փակուղին:

Ելնելով հաստատված նախագծի ծավալից, հարկ ենք համարում նշել, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվելու են 2 փուլով.

Ըստ այդմ՝ Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցները, Տերյան 1-ին փակուղին եւ Արամ Մանուկյան 1-ին թաղամասի թվով 1 փողոց կասֆալտապատվեն 2-րդ փուլով՝ 2022 թվականին:

Էջմիածին համայնքի ավագանին 2021 թվականի մայիսի 10-ի արտահերթ նիստով հաստատել է վերոնշյալ աշխատանքների կատարման համար «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կողմից բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված ժամկետը կրճատելու որոշում՝ աշխատանքների կատարման համար մրցույթները հնարավերինս շուտ հայտարարելու, անցկացնելու եւ ասֆալտապատումը օր առաջ մեկնարկելու նպատակով:

_________________________________

Հիշեցնենք, որ բացի այս ծրագրից հիմնոնորոգման եւ բարեկարգման աշխատանքներ Էջմիածնում կատարվելու են նաեւ 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով, որով նախատեսված են հետեւյալ աշխատանքները՝

Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում

Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում՝ սալիկապատմամբ

Սբ. Մովսես Խորենացի փողոցի հիմնանորոգում (ջրահեռացման համակարգի կառուցում, ասֆալտապատում)

Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու կառուցում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում