ԱՄՆ պետքարտուղարը Քաթարի արտգործնախարարի հետ քննարկել է Աֆղանստանի և Իրանի հարցերը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի Կատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մոհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Իրանի հետ կապված հարցեր։ Այս մասին ասված է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, Բլինկենը նշել է Կատարի օգնությունը՝ ապահովելու Աֆղանստանից անվտանգ տարանցում ամերիկացիների, բնակության թույլտվություն ունեցող անձանց, ինչպես նաև աֆղանների համար։
«Քարտուղար Բլինկենը և արտաքին գործերի նախարարը նաև քննարկել են Աֆղանստանում իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները և քննարկել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին վերաբերող այլ հարցեր»,- հավելել է Փրայսը։
Կարծիքներ