Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև

Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը։

«Եվ այսօր ես ուրախ եմ ձեզ հայտնել ևս մի բան: Մենք շուտով Կապիտոլիումում հյուրընկալելու ենք վարչապետ Նեթանյահուին Կոնգրեսի համատեղ նիստում: Այո: Դա կլինի ժամանակին և, ինչպես ինձ թվում է, Իսրայելի կառավարությանն աջակցության ուժեղ ցուցադրություն նրանց համար ամենադժվարին պահին», - ասել է հանրապետական խոսնակը Իսրայելի դեսպանատանը կայացած ամենամյա ընդունելության ժամանակ։

Ջոնսոնն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ խոսել է Նեթանյահուի հետ, և որ իրենք աշխատում են համաձայնեցնել Իսրայելի վարչապետի՝ Կոնգրեսի առջև համատեղ ելույթի ժամկետը: Այս նախաձեռնության համար պահանջվում էր Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի աջակցությունը, որն արդեն տվել է իր համաձայնությունը:

Վերջին շրջանում ԱՄՆ վարչակազմի և Իսրայելի ղեկավարության միջև լարվածություն է առաջացել, քանի որ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի բազմաթիվ տեղահանվածների համար ապաստան դարձած Ռաֆահ քաղաքում, իսկ ԱՄՆ-ն բազմիցս կոչ է արել անել ավելին՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում