Մասքը հայտնել է, թե Tesla-ն երբ կընդունի բիթքոյններով վարձատրությունը

 Մասքը հայտնել է, թե Tesla-ն երբ կընդունի բիթքոյններով վարձատրությունը

Tesla ընկերությունը վերստին կընդունի բիթքոյններով վարձատրությունը, երբ այդ կրիպտոարժույթը դառնա ավելի Էկոլոգիական: Այդ մասին հայտարարել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը:

Մայիս ամսին Tesla ընկերությունը դադարեցրել Է իր ավտոմեքենաների վաճառքը բիթքոյններով՝ կրիպտոարժույթի մայնինգի համար արդյունահանվող վառելիքի, մասնավորապես, ածխի, օգտագործման պատճառով:

«Երբ հայտնվի մայներներով Էներգիայի խելացի օգտագործման հաստատումը, որն ստացվում Է մաքուր աղբյուրներից, Tesla-ն, ապագայում դրական միտումներով, կրկին կթույլատրի բիթքոյնների օգտագործմամբ գործողությունների իրագործումը»,-Մասքը գրել Է Twitter-ում:

Բթքոյնների արժեքը այդ հայտարարության ֆոնին գերազանցել Է 39 հազար դոլարի նշագիծը, աճը կազմել Է մոտավորապես 10 տոկոս: Ավելի վաղ ի պաշտպանության բիթքոյնի Իլոն Մասքի թվիթները խիստ ազդել են կրիպտոարժույթի գնանշումների վրա, այդ թվում՝ երբ Մասքն այս տարվա հունվարին բիթքոյնը հիշտակեց Twitter-ի Էջում արած իր գրառման մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում