Ադրիեն Ադամսը՝ Նյու Յորքի քաղաքային խորհրդի առաջին աֆրոամերիկացի ղեկավար

Դեմոկրատ Ադրիեն Ադամսը հաղթել է Նյու Յորքի քաղաքային խորհրդի ղեկավարի պաշտոնի համար պայքարում՝ ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի ղեկավարության երկրորդ ամենակարևոր պաշտոնը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times-ին, նա կլինի առաջին սևամորթ կինը, ով կստանձնի պաշտոնը։
«Ես հպարտ եմ, որ ստանում եմ իմ գործընկերների աջակցությունն ու վստահությունը: Մենք միասին պատրաստ ենք դիմակայելու մեր առջև ծառացած հսկայական մարտահրավերներին», - մեջբերում է The New York Times-ը Ադամսի խոսքերը: .
Կարծիքներ