Ձոնիկ Մարգարյանը և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը կապ չունեն զինվորի բաժնի յուրացման հետ

Ս.թ. օգոստոսի 31-ին Alternativ.am լրատվական կայքում հրապարակվել էր մի հոդված, որի հիմքում ընկած էր Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունը՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցի և այնտեղ խնդիրների հայտնաբերման փաստը: Մասնավորապես՝ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նշվել էր, որ կացարանում «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ են հայտնաբերվել:
Մեր նյութի հրապարակումից օրեր անց պարզ դարձավ, որ ՄԻՊ-ը հերքել է «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաների մասին տեղեկությունը՝ ճշգրտելով, որ դրանք Պաշտպանության նախարարությանը չեն պատկանում և գտնվում են ազատ վաճառքում:
Ելնելով վերոգրյալից՝ փաստում ենք, որ մեր հրապարակման այն հատվածը, որը վերաբերում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի, մասնավորապես՝ դրա հոգաբարձուների խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանի կողմից զինվորի բաժինը յուրացնելուն, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հիմնված է եղել ՄԻՊ-ի տարածած սխալ տեղեկության վրա:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հետևում ենք հիմնադրամում հնարավոր չարաշահումների մասով հարուցված քրեական գործի ընթացքին, և դրա հանգուցալուծման վերաբերյալ կտեղեկացնենք ընթերցողին:
Կարծիքներ