Հայաստանն ապրում է վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը և ի վիճակի է առերեսվել իր խնդիրներին. վարչապետ
«Պիտի որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր երկրի խորհրդարանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց»:
Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պիտի որոշում կայացնենք՝ հանդուրժո՞ւմ ենք մեր սրբություն սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց: Իմ պատասխանն է՝ ո՛չ, որովհետև հակառակ դեպքում ինչու է նման հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել:
Հայաստանի Հանրապետությունը 2025-ին լավ երկիր է: Հայաստանի Հանրապետությունըն 2025-ին այն երկիր է, որ ի վիճակի է ինքն առերեսվել իր պրոբլեմներին և իր ճակատագրին»,- ասել է նա:
Ըստ վարչապետի՝ ՀՀ-ն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը, և սա կարևոր է տեսնել:


Կարծիքներ