Կգա մի օր, երբ կվերադառնանք մեր պատմական հողը՝ Արևմտյան Ադրբեջան․ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել

Կգա մի օր, երբ կվերադառնանք մեր պատմական հողը՝ Արևմտյան Ադրբեջան․ Ալիևը Հայաստանին տարածքային պահանջներ է ներկայացրել

Կգա մի օր, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հողը՝ Արևմտյան Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է «Report»-ը, նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Արևմտյան Ադրբեջանի մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը։

«Սա ասելու շատ գործոններ կան։ Եվ, հավանաբար, դրանցից ամենակարեւորը մեր ժողովրդի պատմական հիշողությունն է։ Այսօր ինձ այսպես խոսելու հիմք է տալիս Զանգիլանի շրջանի Ագալի գյուղի օրինակը։ Այս գյուղում ապրող մարդկանց, երեխաների ու երիտասարդների ճնշող մեծամասնությունը երբեք չի տեսել իր հայրենի հողերը։

Հայրենիքի կարոտն ու հայրենիքի հանդեպ սերը նրանց դրդեցին վերադառնալ այնտեղ։ Նրանց թվում քիչ չեն նրանք, ովքեր հայրենիք են վերադառնում անգամ Բաքվից և Սումգայիթից։ Այսինքն՝ սա մեր ժողովրդի հատկանիշն է, երկիրը միշտ ձգում է մեզ։ Ես վստահ եմ, որ արևմտյան ադրբեջանցիներն ապրում են այս գաղափարով, այս երազանքով»,-ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում