Կրետե կղզում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզու Հերակլիոն քաղաքից 194 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 137 հազար բնակչությամբ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։
Կարծիքներ