Իսպանական գրանդը հետաքրքրված է Զախարյանով

Բացի իտալական «Լացիոյից», իսպանական «Սևիլիան» նույնպես հավակնում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով Sport-express-ին։
20-ամյա ֆուտբոլիստով շարունակում են հետաքրքրվել հոլանդական «Ֆեյենորդն» ու «Այաքսը», սակայն այս ակումբներից մեկը ֆուտբոլիստի տեղափոխության տարբերակը գնալով ավելի քիչ հավանական է դառնում։
2022 թվականի ամռանը Զախարյանը կարող էր տեղափոխվել «Չելսի», սակայն գործարքը ձախողվեց տրանսֆերային արժեքի հետ կապված խնդիրների պատճառով։
Կարծիքներ