ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն՝ հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի ժամը 18։00-ն։

Այդ սուբյեկտներն են՝

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

Առաջադրված կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումն իրականացվելու է մայիսի 3-ի արտահերթ նիստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում