Այրվում է մոտ 5 հեկտար խոտածածկույթ
![Այրվում է մոտ 5 հեկտար խոտածածկույթ](https://www.freenews.am/uploads/images/image_750x_5ee9f61963fe5.jpg)
Հունիսի 17-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղու վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով այրվում է մոտ 5 հեկտար խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։09-ին, մարվել՝ 14։28-ին։
Կարծիքներ