Պայթյուն Նոր Գեղիի գազալցակայանում

Պայթյուն Նոր Գեղիի գազալցակայանում

Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի թիվ 8 հասցեում գործող «Արթուր Աբրահամյան» ԱՁ գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են փրկարարներն ու իրավապահները, տարածքը  սահմանազատվել է:

Ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով բ տուժածներ չկան, սակայն  գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, գազալցակայանում տեղի է ունեցել մեթան գազի գլանատակառի (250 լիտր) պայթյուն, ինչից վնասվել են լցակայանի շինության երկու պատուհանի ապակիներ, երկու դուռ, վնասվել են ճնշակի (կոմպրեսոր) խողովակները․ տուժածներ չկան։

Փրկարարներն իրականացրել են անվտանգության ապահովման գործողություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում