Բաքուն ռազմական բախումներ է սադրում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Բաքուն ռազմական բախումներ է սադրում. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում արձանագրված միջադեպն Ադրբեջանի հրահրած սահմանային սրացումների օրինաչափ հետեւանք է: Բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ միմյանց նման մոտ տեղակայումը եւ ադրբեջանական սադրանքները ուշ թե շուտ բերելու էին ծայրահեղ հետեւանքների: Միանշանակ է, որ Հայաստանի ուժային կառույցների օրակարգում է զինված ուժերի կողմից Ադրբեջանին պատասխանելը, եւ ինչպես նախկինում էր՝ իրականացվելիք պատժիչ գործողություններն անհամեմատ ավելի խիստ են լինելու: Պաշտոնական Բաքվի սադրող պահվածքը փաստում է, որ վերջինս է հայկական կողմին հրահրում պատասխանի: Միջադեպի փաստն ընդունելու եւ ներողություն խնդրելու դեպքում Հայաստանի պատասխանը հնարավոր է նաեւ այլ լիներ: Ադրբեջանի պահվածքն ուղիղ ճանապարհ է դեպի ռազմական բախումների վերսկսումը, եւ ստեղծված իրավիճակում այլընտրանքները խիստ սահմանափակված են: ՀՀ սահմաններին սկսված ռազմական գործողություններն անխուսափելիորեն իրենց մեջ կներգրավեն տարածաշրջանի մյուս երկրները եւ առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ն»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում