Քաղաքական թերմացքները լծվել են գործի՝ վարչապետին մեղադրում են Մերձավանի սպանության մեջ․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Մերձավանի սպանությունների շուրջ ընդդիմադիր շրջանակների կեղծ շահարկումներին։
Քաղաքական թերմացքները լծվել են գործի՝ վարչապետին մեղադրում են Մերձավանի սպանության մեջ։
Պետք է լինես վերջին սրբապիղծը, սպանվածների հիշատակը անարգելու ու նրանց սպանությունից քաղաքական դիվիդենտներ շահելու համար։
Խորին ցավակցություններս Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, ոստիկան Կարեն Աբրահամյանի հարազատներին:
Այնուհետև Չախոյանն ավելացրել է՝ ինչ է սա, եթե ոչ ատելություն գեներացնող սրբապղծություն՝ կից հրապարակելով լուսանկար։
Կարծիքներ