Երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տարել․Մ22 ԵԱ

Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը և 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Հաղորդում է Armsport.am-ը։
Այսօր` մրցումների 3-րդ օրը մեր մարզիկներից ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60կգ քաշային ժորժիկ Մարությանը և 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը։ Բազեյանը կմրցի բելառուս Մաքսիմ Պանկաուի հետ, Մարությանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջալալ Գառբանովը, իսկ Մաշակարյանը, ով անցկացնելու է իր երկրորդ մենամարտը` կփորձի հաղթահարել մոլդովացի Նիկոլա Բուկսայի արգելքը։
Կարծիքներ