Հունական Հռոդոս կղզում մոտ 5 բալանոց երկու երկրաշարժ է գրանցվել

Հունական Հռոդոս կղզում մոտ 5 բալանոց երկու երկրաշարժ է գրանցվել

Հունական Ռոդոս կղզում 10 ժամ ընդմիջումով մոտ 5 բալանոց երկու երկրաշարժ է գրանցվել:

Այդ մասին հաղորդում են հունական զլմ-ները, որոնց մեջ է նաեւ Kathimerini-ն:

Ռոդոսում առաջին երկրաշարժը գրանցվել է կիրակի՝ հունիսի 28-ին, տեղական ժամանակով 2:43-ին: Ցնցումների ուգնությունը 5,3 բալ է կազմել ըստ Ռիխտերի սանդղակի:

Էպիկենտրոնը գտնվել է կղզուց 20 կմ հյուսիս-արեւելքում, Թուրքիայի ափերի մոտ, մոտ 40 կմ խորությամբ: Ցնցումներն զգացել են նաեւ թուրքական Մարմարիս առողջարանում:

Երկրորդ երկրաշարժը՝ 4,7 բալով, գրանցվել է այսօր 7:06-ին, հաղորդել են Աթենքի Ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտից: Էպիկենտրոնը գտնվել է համարյա նույն տեղում՝ Ռոդոսից մոտ 25 կմ հյուսիս-արեւելք:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում