Սպահանի հայկական գերեզմանատանը հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն է իրականացվել

Սպահանի հայկական գերեզմանատանը հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն է իրականացվել

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի առթիվ Սպահանի հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել հայ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Այս մասին հայտնում է ԻՍՆԱ գործակալությունը:

Ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Սպահանի Հայոց թեմի առաջնորդն ու հոգևորականները, նահատակների ընտանիքների անդամներն ու հայ համայնքի անդամները:

Ներկաները մեծարել են նահատակների անձնուրացությունն ու զոհողությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում