ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Թալինի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում