Թուրքական ակումբի ֆուտբոլիստը տոնական շքերթի ժամանակ ընկել է ավտոբուսից

Թուրքական ակումբի ֆուտբոլիստը տոնական շքերթի ժամանակ ընկել է ավտոբուսից

Թուրքական «Քոջաելիսփոր» (Kocaelispor) թիմի ֆուտբոլիստ Բահրի Ջան Ավջին ավտոբուսից ընկել է՝ թիմի՝ երկրի առաջին լիգա մուտք գործելուն նվիրված շքերթի ժամանակ: Դեպքը պատկերող տեսանյութը տեղադրվել է Twitter-ի Instant Foot միկրոբլոգում:

Դեպքի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում: Պարզաբանվում է միայն, որ խաղացողը միանգամից հոսպիտալացվել է, նրան հաջողվել է խուսափել լուրջ վնասվածքներից:

Նշվում է՝ տոնական միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 28-ին: «Քոջաելիսփոր»-ը նախօրեին 4:0 հաշվով փլեյօֆֆի եզրափակչում ջախջախել էր «Սաքարյասփոր»-ին (Sakaryaspor) ու նվաճել Թուրքիայի առաջին լիգայի ուղեգիր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում