Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի «հնդկական» շտամի 10-ից ավելի դեպք

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել Է, որ Ռուսաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսի «հնդկական» տարբերակի 10-ից ավելի դեպք, բայց դրանք վտանգավոր չեն: «Այսօր արդեն տասից ավելի կլինեն «հնդկական» շտամները, բայց դա սովորական պատմություն Է»,-ասել Է Պոպովան՝ մայիսի 20-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրում Նայիլ Ասքեր-զադեին տված հարցազրույցում: Նա նաեւ ասել Է, որ «նոր շտամներով հիվանդների թվաքանակը, իհարկե, կաճի»: Պոպովայի խոսքով՝ 550-ից ավելի են նրանք, ովքեր վարակվել են բրիտանական շտամով, արդեն տասնյակներով Է հաշվվում հարավաֆրիկյանը»:
Պոպովան հայտարարել Է, որ Ռուսաստանում չկա կորոնավիրուսի «հնդկական» շտամ, որը նշանակալի մուտացիաներ ունի: «Հնդկաստանում այսօր հնդկական կորոնավիրուսի առավելապես երեք տարբերակ կա. (…) դրանցից մեկը, որը շատ նշանակալի մուտացիաներ ունի, որը դեռ հետազոտություն Է պահանջում, ահա այդպիսին Ռուսաստանում չի հայտնվել, այն չկա»,-մայիսի 20-ին Պոպովան հայտարարել Է հարցազրույցում: «Նաեւ դա տարածումը չկա, իսկ ռուսաստանյան պատվաստանյութերը պաշտպանում են բոլոր շտամներից:
Այսօր մենք զբաղվում ենք հետագա հնարավոր մուտացիաների կանխատեսմամբ, եւ առայժմ ինչ-որ նշանակալի ռիսկեր մենք մեզ համար չենք գտել»,-նշել Է նա: «Մեր թեստերը հայտնաբերում են նոր կորոնավիրուսային հիվանդության՝ այսօր գոյություն ունեցող վիրուսների բոլոր տարբերակները»,-ճշտել Է Պոպովան: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Ուլյանովսկի պետհամալսարանում սովորող Հնդկաստանի 16 ուսանողները հիվանդացել են կորոնավիրուսով, բայց «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել Է, որ այդ վիրուսն «ավելի վտանգավոր չԷ, քան սովորական կորոնավիրուսը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ